National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.12.2022
ԱԺ պատգամավորների եւ Կառավարության օրենսդրական նախաձեռնություններով կկարգավորվեն հարկային ոլորտի մի շարք խնդիրներ
1 / 4

ՀՀ հարկային օրենսգրքում եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում փոփոխություններով առաջարկվում է էլեկտրոնային ծխախոտը հարկել ակցիզային հարկով՝ 2023 թ. հունվարի 1-ից 1մլ 55 դրամ դրույքաչափով, ինչպես նաեւ այդ ապրանքները դրոշմավորել դրոշմապիտակով. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Փոխնախարարի հավաստմամբ նաեւ կճշգրտվեն որոշ ապրանքատեսակների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը, կհավասարեցվեն այդ ծածկագրին դասվող սիդրի եւ այլ խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը:

Առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկներ:

ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Ալխաս Ղազարյանի հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխությամբ եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտ կհամարվի անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից անհատական բնակելի տան, շինությունների կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների)՝ անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամուտները՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են օտարվել անհատական բնակելի տունը, շինությունները կամ այլ տարածքները:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի հավաստմամբ առաջարկվող փոփոխության նպատակն անհատական բնակելի տան կառուցապատող համարվող, անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց չհիմնավորված լրացուցիչ ծախսերից ազատելն է:

Ըստ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի՝ օրենսդրական նախաձեռնությամբ մեր համաքաղաքացիներն իրենց բնակարանների օտարման ժամանակ կազատվեն հարկային բեռից:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ Կառավարության եզրակացությունը դրական է:

Հանձնաժողովականները կողմ են արտահայտվել օրենքի նախագծի ընդունմանը:

Օրենքն ուժի մեջ մտնելով՝ կտարածվի 2022 թ. հունվարի 1-ից hետո ծագած հարաբերությունների վրա:

Նշվել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի փոփոխություններ, որոնք ընդունվել են:

Հարկային եւ քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններով բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է ոչ պակաս, քան դրանց համար անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով:

Ըստ Ֆինանսների փոխնախարարի՝ առաջարկվում է տվյալ կարգավորումը չկիրառել բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այնպիսի գույքային միավորների օտարման գործարքների դեպքում, որոնց նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության գրավի իրավունքը գրանցվել է մինչեւ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի ուժի մեջ մտնելը, եւ այդ գույքը բանկին կամ վարկային կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվել է հարկադիր կամ սնանկության աճուրդում գնման արդյունքում:

Արման Պողոսյանի հավաստմամբ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական առաջարկություններ, որոնք ընդունվել են:

Բանկային համակարգին առնչվող դրույթի ճշգրտման համար ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի առաջարկով հարցի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

Երկրորդ ընթերցմամբ հարցերը քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am